13.09.2019|
01:29
Արարչագործության փառահեղ դաշտում հոգեղեն սերմնահատիկների, նրանցով ճյուղավորված ու պտղավորված պատկերների մատուցման յուրատեսակ վարպետ է ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԸ։ Երկիր մոլորակն առել իր ափի մեջ, զարդանախշ գծագրումներով ներկայացնում է հայոց աշխարհն իր տեղով, արմատներով ու ճյուղերով, տառով, բառով, գունային խաղերով, գլխավերևում ժպտացող ճաճանչափայլ արեգակով։